Երկու տարի անց Անգլիայում կծնվեն երեխաներ, որոնք բեղմնավորմանը կմասնակցեն միանգամից երեք ծնող. երկու կին եւ մեկ տղամարդ:
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ բեղմնավորման նոր տեխնոլոգիան կարող է հակազդել ԴՆԹ-ի փոփոխության հետ կապված հիվանդություններին: Այդ ժառանգական հիվանդությունները, որոնք փոխանցվում են կնոջ կողմից, հանգեցնում են կուրության, մկանային դիստրոֆիայի եւ հաճախ ավարտվում են մահվամբ: Ըստ վիճակագրության, 6,5 հազար նորածիններից մեկ երեխա միտոխոնդրիալ հիվանդությամբ է տառապում, հաղորդում է Informing.ru-ն:
Ուսումնասիրողները սպասում են օրենսդրական փոփոխությունների. չէ՞ որ երեխան այսուհետ փաստացիորեն երեք ծնող է ունենալու:
Նախքան կլուծվեն փաստաթղթային հարցերը, Մարդու բեղմնավորման եւ սաղմնավորման բրիտանական ղեկավարությունը (NFEA) խորհուրդ է տալիս հետազոտողների մի շարք փորձարկումներ կատարել:





























