Քալիֆորնիայում անցկացված համաժողովի ընթացքում Skype-ի փոխնախագահ Հարդիփ Փոլը ներկայացրել է իրական ժամանակի ռեժիմում աշխատող նոր ձայնային թարգմանիչ: Այս տեխնոլոգիայի մշակումները ընկերությունից խլել են 15 տարի, եւ սպասվում է, որ այն կընդգրկի 40 լեզու»:
«Skype Translator-ը նոր հնարավորություններ է ընձեռում կրթության, դիվանագիտության, բիզնեսի ոլորտներում, բազմալեզու ընտանիքներում խոսակցություններն ու հաղորդագրությունները ավելի հասկանելի դարձնելու հարցում», - ասաց Փոլը:
Այդ ծրագիրը, ինչպես եւ մարդկային ուղեղը, ընդունակ է լեզուների ուսուցման եւ կատարելագործման: Սպասվում է, որ օնլայն-թարգմանիչը կհայտնվի Window 8 բետա-տարբերակում արդեն այս տարվա վերջին:
«Այժմ դուք կարող եք շփվել ցանկացածի հետ առանց լեզվական արգելքների: Ըստ էության, սա ամենա «սոցիալական» մշակումն է», - ասել է Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան համաժողովի ընթացքում:





























