Եղիսաբեթ 2-րդի նոր հանդիսավոր կառքը պատրաստված է Իսահակ Նյուտոնի խնձորենու, Հենրիխ 8-րդի «Մերի Ռոուզ» հրամանատարական նավի եւ Սկունյան քարի պատառիկներից, գրում է The Daily Express-ը:
Այսպիսով, կառքը իրենից ներկայացնում է իսկական «Ժամանակի դեղապատիճ» եւ խորհրդանշում Միացյալ Թագավորության պատմությունը, ասվում է հոդվածում: Կառքի ստեղծման ժամանակ օգտագործվել են նաեւ ծովակալ Հորացիոս Նելսոնի «Վիկտորիա» ռազմանավի բեկորները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ դա վերջին 100 տարիների ընթացքում ստեղծված երկրորդ հանդիսավոր կառքն է: Գաղափարի հեղինակը ավստրալացի մասնագետ Ջիք Ֆրեքլինգթոնն է: Կառքի ստեղծումը նրանից 10 տարի է պահանջել:
Այս կառքով, Եղիսաբեթ 2-րդը կհայտնվի բրիտանական խորհրդարանի նոր նիստի բացման ժամանակ: Կիրակի օրվանից կառքը հնարավոր կլինի տեսնել Բուքինգհեմյան պալատի բակում:




























