Բրիտանացի գիտնականները երկրի մթնոլորտում երեք տիպի նոր ջերմոցային գազ են հայտնաբերել: Մինչ այժմ մարդածին ազդեցության արդյունքում առաջացած ջերմոցային գազերի 4 տիպ էր հայտնի:
Բացահայտումը 1978 եւ 2013թթ մթնոլորտից վերցված նմուշների համեմատության արդյունքում է արվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նոր գազերը քլորֆտորածխաջրատների եւ հիդրոքլորֆտորածխաջրատների դասին են պատկանում: Քանի որ նախկինում դրանց խտացման աստիճանը բազմակի անգամ քիչ է եղել, գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ հիշյալ գազերը մարու գործունեության արդյունք են:





























