Beatles-ի հանգուցյալ ղեկավար Ջոն Լենոնի սեւագրերի եւ նկարների հավաքածուները կվաճառեն Sotheby's աճուրդում, փոխանցում է Associated Press-ը:

Ավելի վաղ նկարները եւ բանաստեղծություններն ընդգրկվել էին Լենոնի In His Own Write եւ A Spaniard in the Works գրքերում: Դրանց հրատարակիչ Թոմ Մաշլերը հիսուն տարի պահել է հավաքածուի 89 նմուշ. սա Beatles-ին վերաբերող ամենամեծ մասնավոր հավաքածուն է: Լոտերի նախնական արժեքը 500-ից մինչեւ 70 հազար դոլար է, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հավաքածուի նմուշներից մեկը վեց թռչուններով տղայի նկար է: Այն օգտագործվել էր Free as a Bird երգի կազմի համար:

Նշվում է, որ մինչ իր երաժշտական կարիերան Լենոնը գեղանկարչություն է ուսանել Լիվերփուլի արվեստների դպրոցում: