Ապրանքների առքուվաճառքի ամերիկյան խոշորագույն առցանց-տոնավաճառներից մեկում Ուկրաինայի տեսքով զարդ է հայտնվել: Նշենք, որ զարդի վրա Ուկրաինան իր օրինական սահմաններով է ներկայացված (Ղրիմի հետ միասին):
Etsy.com-ը հայտնի ծառայություն է, որը թույլ է տալիս հեշտությամբ սեփական իրերի ինտերնետ-խանութ ստեղծել եւ վաճառել դրանք: Etsy-ի գլխավոր թիրախը ԱՄՆ-ն է, բայց կայքը շատ հայտնի է նաեւ ողջ աշխարհում, հաղորդում է MigNews.ru-ն:
Etsy.com-ը կարելի է համարել փոքր խանութների առանձին խանոթպանների հսկայական համալիր: Etsy.com աճուրդ չէ եւ այստեղ «գին գցել» հնարավոր չէ, ապրանքը վաճառվում է ներկայացված գնով:





























