Ֆինլանդիայի բազմաբնակարան բնակելի տան նկուղում ոստիկանությունը հայտնաբերել է 5 երեխաների մարմին: Helsingin Sanomat թերթը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Օուլու քաղաքում:
Նշվում է որ, հունիսի 3-ին ոստիկանությունը ժամանել է մաքրման ծառայության կանչից հետո: Պատճառը շենքի նկուղում գտնվող պարկերից եկող տհաճ հոտն է եղել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Դեպքի վայրում պարկերի տիրուհին խոստովանել է, որ պարկերում երեխաների մարմիններ են, որոնց նա ծննդաբերել է 5-10 տարի առաջ:
Այժմ կինը ձերբակալված է: Նրա խոսքերով, երեխաներին ծննդաբերել է տանը, եւ նրանք բոլորը մեռած են ծնվել:





























