Ինտերնետ-խանութներից մեկին 170 ԱՄՆ դոլարի դիմաց առնանդամի չափերը մեծացնող սարքի պատվեր ուղարկելուց հետո մալայզիացի տղամարդն ընդամենը 5 դոլար արժողությամբ խոշորացույց եւ դրա օգտագործման ուղեցույց է ստացել, տեղեկացնում է Metro-ն: Lenta.ru-ի փոխանցմամբ, ուղեցույցում մասնավորապես ասվում է, որ «սարքը» պետք է արեւի ուղիղ ճառագայթներից հեռու պահել:

Գնորդը, որի անունը չի հաղորդվում, հնարամիտ խաբեբաներին պատասխանատվության ենթարկելու պահանջով սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության է դիմել: Սակայն իրավապաշտպան Սերի Մայքլն ընդամենը հուսադրել է նրան` տեղեկացնելով, թե դա միակ դեպքը չէ, երբ առնանդամի չափերը մեծացնող սարքի փոխարեն պատվիրատուները անօգտակար, երբեմն էլ` վտանգավոր իրեր են ստանում:

Դեռեւս պարզ չէ` պատրաստվում է արդյոք կազմակերպությունը խաբեբա վաճառականներից հայտնաբերելու ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել: