ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 4-ին անսպասելի այց է կատարել Լիբանան` երկրի կառավարությանը Բարաք Օբամայի վարչակազմի անունից աջակցություն հայտնելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը:

Պետքարտուղարը Բեյրութ է ժամանել` նպատակ ունենալով լիբանանյան պաշտոնյաների եւ Սիրիայում ընթացող հակամարտության հետեւանքներին ու փախստականների հոսքին առնչվող տարբեր մարդկանց հանդիպել, տեղեկացնում է MigNews.ru-ն:

Ակնկալվում է, որ պետքարտուղարը նաեւ Միացյալ Ազգերի Կազմակերպության` ողջ տարածաշրջանում Սիրիայից ժամանած փախստականների խնդրով զբաղվող հաստատություններին օգնության տեսքով 290 մլն ԱՄՆ դոլար հատկացնելու որոշման մասին է հայտարարելու: