Ավելի քան 60 դիտորդ իր համաձայնություն է տվել ներկա գտնվել Հարավային Օսեթայաում վեցերորդ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի 8-ին, «ՌԻԱ Նովոստինն» հաղորդել է  հանրապետության ԿԸՀ նախագահ Բելլա Պլիեւան:

«Ավելի քանի 60 դիտորդ կմասնակցի ընտրություններին: Ռուսաստանից բացի կժամանեն Աբխազիայից, Հայաստանից, Հունասատանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով,որ արեւմտյան երկրները հիմնականում ներկայացնելու են հասարակական կազմակերպությունների անդամները, ովքեր միջազգային դիտորդի կարգավիճակ ունեն: Իրենց դիտորդներին կուղարկեն նաեւ ինքնահռչակ Մերձդնեստրյան Մոլդավակայի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Պլիեւայի խոսքով՝ Հարավային Օսեթիայում ընտրությունների մասնակցության իրավունքի ունի 33 հազար մարդ: Մոսկվայում Հարավային Օսեթիայի դեսպանատանը կկարողանա քվեարկել մոտ 340 մարդ: