Լիբիական Սիրթ քաղաքում անհայտ անձը կրակել է Կարմիր Խաչի միջացգային կոմիտեի առաքելության ղեկավարի վրա, հաղորդում է «Reuters»-ը:

Սպանվել է Շվեյցարիայի քաղաքացի Միշել Գրոն, ով ղեկավարում էր Կարմիր խաչի գրասենյակը Միսրաթա քաղաքում: Սիրթով նա պարզապես անցնելիս եղել:

«Նրա վրա զինված մարդիկ են հարձակվել երկու գործընկերների հետ հանդիպումից հետո: Նա մահացել է Սիրթի հոսպիտալում: Նրա գործընկերները չեն տուժել, սակայն շոկային վիճակում են»,- պատմել է Կարմիր խաչի ներկայացուցիչ Վոլդ Սոժերոնը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

2013թ.-ի մայիսի 22-ին գրոհայինները կրակ են արձակել Բենգազիում Կարմիր Խաչի ներկայացուցչության շենքի ուղղությամբ: Կատարվածից հետո կազմակերպության ղեկավարությունը որոշում էր ընդունել դադարեցնել գործունեությունը Բենգազիում եւ Միսրաթում: