«Sony» ընկերությունը ներկայացրել է ամենաբարակ «Xperia T3» սմարթֆոնը: 5.3 դյույմ տրամագծով նոր բջջային սարքի հաստությունը կազմում է 7մմ:
«Sony Xperia T3»-ն ունի Full HD (1280х720) էկրան, 8 մեգապիքսել չափի տեսախցիկ, ֆրոնտալ 1.1 մեգապիքսել չափի ֆոտոմոդուլ, չորս միջուկային «Qualcomm Snapdragon» պրոցեսոր 1.4 ԳՀց հաճախականությամբ: Նորույթն աշխատում է Android-4.4 (KitKat) օպերացիոն համակարգով: Անլար կապի միջոցներից « Xperia T3 »-ն ապահովում է «LTE Cat. 4», «2G/3G», «Miracast»-ով Wi-Fi», «DLNA», «NFC», «Bluetooth 4.0» եւ «A-GPS»:
Նոր բջջային հեռախոսի չափերն են 150,7 x 77 x 7մմ, զանգվածը՝ 145 գրամ: « Sony Xperia T3 »-ի արժեքը դեռ չեն հայտնում: Հայտնի է միայն, որ այն վաճառքում կհայտնվի 2014թ.-ի հուլիսից, հաղորդում է «K-Agent.ru»-ն:





























