Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին չի լինի մաքսային անցակետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո:
Միրզոյանն այսկերպ է արձագանքել Ղազախստանի նախագահի հայտարարություններին՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:




























