Լոնդոնում 9 մարդ է տուժել Թաուերի կամրջին զբոսանավի բախման հետեւանքով:

Կեսօրին մոտ 190 ուղեւորներով նավը մեծ արագությամբ բախվել է կամրջի հյուսիսային հատվածին: վթարից հետո նավը շարունակել է ընթացքը մինչեւ Սուրբ Եկատերինայի նավահանգրվան, որտեղից տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ, հաղորդում է BBC-ն:

Հիվանդանոց են տեղափոխել 5 մարդու, այդ թվում՝ 64-ամյա մի կնոջ՝ կոտրվածքներով եւ գանգուղեղային վնասվածքով: Վթարի պատճառները պարզվում են: