«Ռոսնեֆտը» արկտիկական շելֆի զարգացման համար ներդրումներ կանի, որոնք առաջին 20 տարում կկազմեն 400 մլրդ դոլար: Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է «ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, հաղորդում է «Գազետա.ru»-ն:
Սեչինի խոսքով, Արեւելյան Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 3 տրլն ռուբլի: «Ընդհանուր առմամբ, 2010-2014 թվականներին ներդրումները կազմել են ավելի քան 5 տրլն ռուբլի»,- նշել է նա:




























