Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ժամանակավոր կառավարությունը երկրի տարածքում sms-հաղորդագրությունների շրջանառությունը ժամանակավոր արգելանքի տակ է դրել: Որոշման պատճառ է հանդիսանում երկրի մայրաքաղաք Բանգիում համընդհանուր գործադուլ կազմակերպելու կոչով ցուցարարների նախաձեռնությամբ մի քանի օր առաջ մեկնարկած հաղորդագրային քարոզարշավը, հաղորդում է BBC-ն:
Իշխանությունների համոզմամբ, արգելանքը երկար ամիսներ տեւած միջէթնիկ եւ միջդավանական բնույթ կրող բռնություններից հետո խաղաղության վերականգնմանն է նպաստելու:
Ներկայումս հանրապետության բնակիչները, տեքստային հաղորդագրության փորձ կատարելիս, հետեւյալ ֆրանսերեն ծանուցումն են ստանում. «sms-հաղորդագրությունները չեն թույլատրվում», - հաղորդում է Gazeta.ru-ն:
Իշխանությունները հայտարարում են, որ արգելանքը կարող է առավելագույնը մի քանի օր տեւել:





























