«Գահերի խաղ» սերիալի չորրոդ սեզոնը շաբաթական 18մլն մարդ է դիտում, գրում է The Hollywood Reporter պարբերականը: Ներկայացված ցուցանիշը HBO հեռուստաալիքով առաջնային ցուցադրությունները, կրկնությունները, ինչպես նաեւ HBO GO եւ HBO On Demand ծառայությունների միջոցով հեռարձակումներն է ներառում:
«Գահերի խաղի» վարկանիշն, այսպիսով, «Սոպրանոների կլանը» սերալի չորրորդ սեզոնին է մոտենում (18,2 մլն հեռուստադիտող): Ռեկորդային ցուցանիշը գերազանցելու դեպքում «Գահերի խաղը» ինքնատիպ բովանդակությամբ ամենահեղինակավոր սերիալը կարող է դառնալ, Gazeta.ru-ի վկայակոչմամբ, գրում է պարբերականը:
«Գահերի խաղի» մրցակցությունը այլ հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալների հետ մեծ չէ, քանի որ նախկին հեռուստասեզոնի ավարտին ընդամենը երեք նախագծեր են 18 մլն հեռուստադիտողների նշագիծը հատել` Sunday Night Football-ը, «Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժին»-ը եւ «Մեծ պայթյունի տեսությունը» (23,1 մլն հեռուստադիտող):
«Գահերի խաղի» չորրորդ սեզոնի ցուցադրության ավարտին երկու էպիզոդ է մնացել:





























