3D-տպիչի վրա պատճենահանված Վինսենտ վան Գոգի ծոռան ծոռի գենետիկ նյութ պարունակող ականջը տեղադրված է Կարլսուրե գերմանական քաղաքի թանգարանում սնուցող լուծույթով տարայի մեջ:
Տեղադրման հեղինակը՝ գերմանացի նկարիչ Դիմուտ Շտրեբեն, պնդում է, որ «գիտությունը օգտագործում է վրձնի հետ» ու հույս ունի, որ օրգանը լուծույթում երկար տարիներ «կապրի»:
Լեւե վան Գոգը, որ տրամադրել է իր գենետիկ նյութը, ջերմորեն է վերաբերվում նախագծին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուցահանդեսի այցելուները կարող են դիմել ականջին, ընդ որում նրանց ձայները աճեցված ականջին նյարդային ազդակ փոխանցող հատուկ համակարգիչ է մշակում:
Ականջը 1/16 մասով նույնական է էքսցենտրիկ նկարչի կտրած օրգանին եւ պարունակում է նույն Y քրոմոսոմը, որը փոխանցվում է տղամարդու գեներով:
Դիմուտ Շտրեբեն հույս ունի ստանալ Վան Գոգի հետնորդ-կնոջ միտոխոնդրիալ ԴՆԹ-ն:
Հուլիսի 6-ից հետո ցուցահանդեսը կլքի Կարլսրուեն եւ կշրջագայի ամբողջ աշխարհով մեկ:





























