ABBYY Lingvo-ն բառարանի Android տարբերակում տեսաթարգմանության գործառույթ է ներմուծել, ասված է ընկերության հաղորդագրությունում:

Օգտվողները նոր գործառույթի համար պետք է սեղմեն «Live-թարգմանություն» կոճակը: Տեսաթարգմանությունները հասանելի են ռուսերենից անգլերեն եւ հակառակը: Հավելվածի աշխատանքի համար ինտերնետին միացված լինել չի պահանջվում,  փոխանցում է Lenta.ru-ն:

Նոր գործառույթը նախատեսված է անծանոթ բառի արագ թարգմանության համար: Էկրանին կտտացնելիս  հավելվածը որոշում է մատի հպման վայրին ամենամոտ բառերը եւ դրանք ճանաչում ABBYY Mobile OCR Engine տեխնոլոգիայի շնորհիվ:

Նաեւ լուսանկարների վրայի բառերի թարգմանության գործառույթ է ավելացել, որը նախկինում միայն Lingvo-ի iOS տարբերակում կար:  Ի տարբերություն «Live-թարգմանությանը», այն թույլ է տալիս աշխատել ավելի վաղ արված նկարների հետ: