Նեպալում մոտ երկու հազար մարդ է գրկախառնվել ծառերի հետ՝ այդ կերպ նշելով Շրջակա միջավայրի օրը ու նաեւ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Associated Press-ը:
Միջոցառմանը մասնակցել են տեղական խորհրդարանի անդամները, ուսանողներ, գրասենյակային աշխատակիցներ, բուդդիստական վարդապետները եւ այլոք: Տոնական փորձը տեղի է ունեցել Քաթմանդուի այգիներից մեկում: Մասնակիցները մտադիր են այգում կատարած լուսանկարներն ու տեսաձայնագրությունները ուղարկել Գինեսի ռեկորդների գիրք, որպեսզի գրանցողը իրենց գրկախառնությունները ներառի ձեռքբերումների ցուցակում, փոխանցում է Lenta.ru-ն:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ամեն տարի նշվում է հունիս 5-ին՝ սկսած 1972թ.-ից: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 27-րդ նիստի ընթացքում: 2014թ. այդ օրը նվիրված է փոքր կղզիների պահպանման եւ կլիմայի փոփոխության հարցերին:




























