Ամերիկացի ձկնորսը Լուիզիանայի ափերի մոտ որսացել է ծովային սեւ պերկես (որը հայտնի է նաեւ որպես Վարշավյան քարե պերկես անունով)՝ 134,7 կգ քաշով, փոխանցում է Huffington Post-ը: Սա նահանգի ձկնորսության պատմության մեջ գրանցված ամենախոշոր որսի հինգերորդ դեպքն է:
Ըստ 28-ամյա Կալեն Գրիրի՝ երբ հսկայական պերկեսը կուլ է տվել կարթը, սկզբում իրեն թվացել է, թե նավն ընթացքի ժամանակ մեծ խողովակաշարի է բախվել: Տղամարդն այդ մասին հայտնել է նավավարին, սակայն վերջինս միանգամից հասկացել է, որ Գրիրը խոշոր ձուկ է բռնել, փոխանցում է Lenta.ru-ն:
Պերկեսին դուրս բերելու համար կես ժամ է պահանջվել: Ձուկն անմիջապես սառնարան են դրել եւ ուղեւորվել նավահանգիստ: Ցամաքում այն մասնատել էին, եւ այնքան շատ միս էր եղել, որ Գրիրն ամբողջը չէր կարողացել տանել: Նա միսը բաժանել էր նավի անձնակազմին:




























