Ամերիկյան Վաշինգթոն նահանգի Սպոկան քաղաքի շերիֆ Օզզի Նեզովիչը ենթականերին արգելել է ծառայության ընթացքում սեքսով զբաղվել, հաղորդում է Krem.com կայքը:
Շերիֆն այդ քայլին է դիմել օգնականի` Սքոթ Կենոյերի հետ կապված դեպքից հետո: Վերջինս նախ ազատվել էր աշխատանքից` հիշյալ հանգամանքի համար, բայց եւ անմիջապես, դատարանի որոշմամբ, վերականգնվել պաշտոնին: Դատական վճռով, արարքի համար անհամաչափ խիստ պատիժ է կիրառվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Նեզովիչը մտահոգություն է ունեցել, որ դատարանի որոշումը կարող է նախադեպ դառնալ ծառայության ընթացքում սեքսով զբաղվելու դեպքում աշխատանքից հեռացումն արգելելու համար: Իր իսկ խոսքով, շերիֆն այլընտրանք չի ունեցել. հարկավոր էր հստակ ցուցում տալ ենթականերին առ այն, որ նման վարքագիծը մասնագիտական էթիկայի սայմաններից դուրս է: «Մտքովս երբեք չեմ անցկացրել, որ ստիպված եմ լինելու նման հրահանգ տալ», - ասում է նա:
Փաստաթղթում նշվում է, որ կանոնակարգի խախտման դեպքում իրավապահներին աշխատանքից հեռացում է սպառնում:




























