Աստանայում հունիսի 5-ին ընթանում են ՀԱՊԿ ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն 2014» զորավարժությունների նախապատրաստման շտաբային երկրորդ բանակցությունները:
«Կազինֆորմը», վկայակոչելով ՂՀ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է, որ «Փոխգործակցություն 2014» զորավարժությունները տեղի կունենան ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ կառավարման մարմինների օպերատիվ եւ մարտական նախապատրաստման համատեղ միջոցառումների 2014թ. ծրագրի շրջանակներում:
Բանակցությունների երկրորդ փուլին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բանակցությունների ավարտին նախատեսվում է ստորագրել համապատասխան արձանագրություն:
«Փոխգործակցություն» ամենամյա զորավարժություններն այս տարի տեղի են ունենալու Ղազախստանում, դրանք արդեն կայացել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի եւ Բելառուսի տարածքում:





























