Տարածաշրջանների կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրոմովին կասկածում են Լուգանսկի օդանավակայանը շրջափակելու եւ ուկրաինական զորքերի մուտքը խանգարելու մեջ:

Այն մասին, որ Եֆրեմովը մասնակից է օդանավակայանում ինքնաթիռների ընդունման համակարգի խաթարմանը, Գերագույն Ռադայի նիստի ընթացքում հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցությունից պատգամավոր Վլադիմիր Յավորիվսկին: Այդ կապակցությամբ նա դիմել է դատախազություն, կոչ անելով Տարածաշրջանների կուսակցության ներկայացուցչին զրկել անձեռնմխելիությունից, հաղորդում է UNIAN-ը:

Ռադայի խոսնակ, նախագահի ժամանակավոր պաշտանակատար Ալեքսանդր Տուրչինսկին ուժային կառույցներին հանձնարարել է ստուգել այդ մեղադրանքները:

Ավելի վաղ, օդանավակայանի շրջափակմանը Եֆրեմովի մասնակցության հնարավորության մասին գրել էր Վսեվոլոդ Ֆիլիմենկոն: Նա պնդում էր, որ Տարածաշրջանների կուսակցության խմբակցության ղեկավարը իբրեւ թե հրամայել է օդանավակայանի տնօրեն Վասիլի Տատարենկոյին «անջատել ենթակայանի վրայի ավտոմատ անջատիչը, որը պատասխանատու է թռիչքուղու լուսավորման եւ դիսպետչերի հետ ինքնաթիռի հաղորդակցման համար»: Արդյունքում, լրագրողին վերահսկողության տակ են առել Ազգային պահակախմբի զինվորականները:

Ինքը՝ տնօրենը, ավելի ուշ լրագրողներին հայտարարել էր, որ օդանավակայանը դադարեցնում է  աշխատանքը մինչեւ հունիսի 10-ը՝ թռիչքուղու վրա վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով: