Նախիջեւանյան սահմանին, այսօր՝ հունիսի 5-ին, տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանի ՊՆ կողմից տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, վերջինս հրավիրվել է ՊՆ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) եւ Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ): Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են:





























