Հայ  բիզնեսմեններն այսուհետ կարող են ԱՊՀ գործընկերների հետ էլեկտրոնային հայտարարությունների միասնական տախտակ կիսել: Ինչպես «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչությունում գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հունիսի 5-ին կայացած հանդիպմանը նախագծի հեղինակ, Հայաստանի տնտեսական զարգացման կենտրոնի տնօրեն Վանուհի Սերովան է նշել, գործարարները կարող են բոլոր` Ռուսաստանը, ԱՊՀ երկրները եւ Իսրայելը ներկայացնող գործընկերների համար անհրաժեշտ տեղեկությունները տեղադրել նոր էլեկտրոնային հարթակում: Շուրջ 300 հայկական տարբեր պրոֆիլի ձեռնարկություններ արդեն օգտվել են նոր համակարգի ծառայություններից:

Համակարգի օգնությամբ հայ գործարարները կարող են հեշտությամբ կապի մեջ մտնել արտասահմանցի գործընկերների հետ եւ նրանց առաջարկներին ծանոթանալ: «Առաջարկվող ապրանքների եւ ծառայությունների մասին կարող են հենց համակարգչի օգնությամբ տեղեկանալ: 21-րդ դարում նման հնարավորությունների օգտագործումը միանգամայն տրամաբանական է», - ընգծել է Սերովան: