Բրիտանացի գիտնականների հեղինակմամբ հրապարակված հոդվածում նշվում է, որ խոշոր կենդանիների` 100 հազար տարի առաջ վերացման պատճառը մարդն է: Մինչ այժմ վերջին սառցեդարի ժամանակ կենդանիների անհետացման պատճառը եղանակային պայմաններն էին համարվում:
Գիտնականները հիշյալ եզրահանգման են եկել փորձարկվող մոդելի շնորհիվ, որին 132 հազար տարի առաջ եւ մինչ մ.թ. 1000 թվականը մոլորակի վրա բնակված բոլոր հայտնի կենդանիներն են ներառվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Արդյունքում պարզվել է, որ մեգաֆաունայի` վերջին զանգվածային բնաջնջմանը զոհ գնացած 177 տեսակներ մարդկանց կենսագործունեության «ավազանում» են բնակվել: Այնպես որ, մեծ հավանականությամբ` հենց մարդը, այլ ոչ` եղանակային պայմանների փոփոխությունն է խոշոր կենդանիների անհետացման պատճառը դարձել:





























