Եվրամիությունը ծայրահեղական «Բոկո Հարամ»-ը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այս մասին նշվում է Եվրոպական արտաքին քաղաքական գործունեության ծառայության կոմյունիկեում:
Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես Նիգերիայի իշխանությունների խնդրանքով «Հոկո Հարամը» ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նիգերիական կողմը «Բոկո Հարամի» կողմից ավելի քան 270 աշակերտուհիների առեւանգումից հետո դիմել է ՄԱԿ-ի ԱԽ հակաահաբեկչական կոմիտեին:
Հունիսի 5-ին հայտնի է դարձել, որ այդ կազմակերպության գրոհայինների հարձակման հետեւանքով Նիգերիայում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ:





























