Հարվարդի համալսարանի գրադարանում հինագույն գիրք են հայտնաբերել, որի կազմը մարդու մաշկից է: Փորձագետները հետազոտել են 19-րդ դարի ֆրանսիացի գրող Արսեն Հուսայեի «Հոգու ճակատագրերը» անվամբ աշխատանքը եւ հաստատել են. այն իսկապես մարդու մաշկով են կազմել: Ծայչահեղ դեպքում նրանք 99,9 տոկոսով համոզված են դրանում:
Ինքը հեղինակն իր գիրքն անվանել է «մտորումներ հոգու եւ կյանքի մասին մահից հետո»: Ինչպես հաղորդում է CNN-ը, 1880-ական թթ. կեսերին նա իր այդ աշխատանքը նվիրել է բժիշկ ընկերոջը՝ Լյուդովիկ Բուլանդին: Վերջինս իր հերթին գիրքը կազմել է անհայտ հիվանդի մաշկով, ով տառապել է հոգեկան հիվանդությունից եւ մահացել է ինսուլտից: Իր արարքը Բուլանդը բացատրել է գրքում: «Այս գիրքը մարդու հոգու մասին է, այն մարդկային կազմի է արժանի»,- գրել է նա, հաղորդում է «Vesti.ru»-ն: http://www.vesti.ru/doc.html?id=1656091&cid=520
Այսօր նմանատիպ պատմությունը վայրի է թվում, սակայն 19-րդ դարում մարդու մաշկից կազմերը բնական էին համարվում:Այս փորձը հայտնի է դեռ 16-րդ դարից: Երբեմն հանցագործների խոստովանությունները կազմում էին հենց նրանց մաշկով: Երբեմն մարդը կարող էր խնդրել այդ կերպ «հավերժացնել» իրեն՝ ի հիշատակ հարազատներին եւ բարեկամներին: Նույն այդ բժիշկ վկայություն է թողել այն մասին, որ իր հավաքածուի մեջ մարդու կազմով մեկ այլ գիրք է եղել: Այժմ 17-րդ դարի այդ հատորը Լոնդոնի Ուելքոմի գրադարանում է:




























