Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Դոնեցկի նահանգապետ Պավել Գուբարեւի եւ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» վարչապետ Վասիլի Նկիտինի նկատմամբ: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Ուկրաինայի ՆԳՆ կայքում:

Ուկրաինական իշխանությունները Գուբարեւին կասկածում են «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու» մեջ, իսկ Նիկիտինին՝ «Ուկրաինայի պետական սահմանները փոփոխելու նպատակով դիտավորյալ  գործողությունների» մեջ:

Այս տարվա մարտի 7-ին Կիեւի Շեւչենկոյի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է Գուբարեւին: Դոնեցկի նահանգապետ Գուբարեւը ընտրվել էր մարտի 1-ին: