Համոզված եղեք մի բանում, որ ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ ՄՄ-ին միայն կլինի նաեւ ի շահ ԼՂՀ-ի:Այս մասին այսօր` հունիսի հինգին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը միայն կլինի նաեւ ի շահ Լեռնային Ղարաբաղի: Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է ընտրված նախագահով, ընտրված նախագահով: Եվ մենք մեր այս քայլով ցանկանում ենք հասնել նրան, որ ԼՂՀ-ի ճանաչվի հանրապետություն: Մենք բանակցություններ վարում ենք` ի շահ ազգային ինքնորոշման»,- ասաց նա:
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:





























