Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցը Ֆրանսիա սկսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ հանդիպումով: Հանդիպումն սկսվել է առանց ավանդական ձեռքսեղմումի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պուտինի եւ Քեմերոնի առաջին հանդիպումը Ուկրաինայում ճգնաժամից հետո տեղի է ունենում Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների համար նախատեսված տաղավարում:
Քեմերոնի հետ բանակցությունները առաջինն են եվրոպացի առաջնորդների հետ Պուտինի հանդիպումներից, որոնք Բրյուսելում G7-ի գագաթաժողովում միասնական դիրքորոշում են համաձայնեցրել Ռուսաստանի հետ հարաբերություններում:





























