Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին առաջիկայում կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատրաստվում է փոխել երկրի արտգործնախարարին: ԻՌՆԱ իրանական գործակալության փոխանցմամբ` արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Մանուչեր Մոթաքիին փոխարինելու է երկրի փոխնախագահներից մեկը` Ահմադ Մուսավին կամ Փարվիզ Դավուդին:
Հիշեցնենք, որ Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե իր կառավարությունը առաջիկա չորս տարիներին որդեգրելու է ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ, իսկ Մանուչեր Մոթաքին համարվում է մեղմ գծի կողմնակիցներից մեկը:



























