Շոտլանդիան ճանաչվել է Եվրոպայի ամենակիրթ երկիր, գրում է The Scotsman-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ փորձագետների՝ 25- 64 տարեկան շոտլանդացիների 45%-ը քոլեջի եւ համալսարանի մակարդակով կրթություն են ստանում: Սա Շոտլանդիային թույլ է տալիս առաջ անցնել Իռլանդիայից, Լյուքսեմբուրգից եւ Ֆինլանդիայից (միակ երկրները, որտեղ այս ցուցանիշը գերազանցում է 40%-ը), նշում է The Independent-ը:
Միացյալ Թագավորությունը ընդհանուր հինգերորդ տեղում է, հաջորդում են Կիպրոսը, Էստոնիան, Շվեդիան: Ինդեքսում կան նաեւ Ֆրանսիան եւ Գերմանիան, փոխանցում է Gazeta.ru-ն:




























