Իսպանիային պատկանող Տեներիֆե կղզու կենդանաբանական այգում անասնաբույժը գորիլլայի կոստյում հագած աշխատակցին կենդանու հետ է շփոթել եւ հանգստացնող դեղամիջոց արձակող զենքով կրակ բացել նրա ուղղությամբ, գրում է The Telegraph:

Մինչ այդ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ այգու տարածքով վանդակից խույս տված գորիլլա է շրջում: Իրավապահները որոշել էին միջադեպի վայր անասնաբույժի ուղարկել, հաղորդում է Lenta.ru-ն:

Հաստատության աշխատակիցներն այդ ընթացքում կենդանիների փախուստի կանխարգելմանն ուղղված ուսումնական գործողություններ էին կազմակերպել, որի շրջանակում, պրակտիկան ավելի իրատեսական դարձնելու նպատակով, աշխատակիցներից մեկը գորիլլայի կոստյում էր կրում:

Բոլորին վերջերս աշխատանքի ընդունված անասնաբույժը, տեղեկացված չլինելով պարբերական բնույթ կրող վարժանքների մասին, սխալմամբ աշխատակցին է «հանգստացրել»: Վերջինս ծանր ալերգիկ ռեակցիա է տարել եւ ներկայումս հիվանդանոցում է գտնվում: