Պահարանը, որտեղ 11 տարի պահվել է իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի մարմինը, ցուցադրվել է eBay-ում, գրում է The Daily Mail: Մեկնարկային գինը կազմում 3 հազար ֆունտ ստեռլինգ:

Պահարանն իր տեսքով ոչ մի արժեք չունի, սակայն այն փաստը, որ հենց դրանում են  1946-1957թթ. թաքցրել Մուսոլինիի աճյունը, կարող է արժեք ունենալ «ֆաշիստական մնացուկների» կոլոկցիոներների համար, ասվում է հոդվածում: Այդ 11 տարիների ընթացքում բռնապետի մարմինը պարունակող պահարանը պահվել է իտալական վանքերից մեկում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ Մուսոլինիի պատժից հետո նրա կողմնակիցները պահանջել են բռնապետին թաղել անանուն գերեզմանում: Սակայն 1946թ. ֆաշիստների մի խումբ, Դոմինիկո Լեչիզիի գլխավորությամբ արտաշիրիմել են Մուսոլինի մարմինը: Չորս տարի անց ոստիկանությունը գտել է իտալացի նախկին բռնապետի մարմինը: Աճյունի տեղը գաղտնի պահելու համար, այն փոխադրել են Միլանից ոչ հեռու գտնվող վանք եւ թաքցրել պահարանի մեջ, ասվում է հոդվածում: 11 տարի անց Մուսոլինի հարազատներին թույլ են տվել վերահուղարկավորում կատարել: