Ուրբաթ օրը հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից ոչ հեռու գտնվող ածխային ջերմէլեկտրակայանում: Հնարավոր են զոհեր, հաղորդում է Ռեյթեր գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Պայթյունը տեղի է ունեցել Պրիշտինայից 10 կմ հեռավորության վրա տեղակայված էլեկտրակայանում: «Նախնական տվյալների համաձայն, կան տուժողներ, սակայն կարող են եւ զոհեր լինել: Այս տեղեկատվությունը ենթակա է հաստատման», - հայտարարել է տեղական օրինապահ մարմինների պաշտոնական ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:





























