Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը չի կարող կասկածի տակ առնվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Հայաստանի Կոմկուսի եւ Միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հավաքի ժամանակ հայտարարել է Կոմկուսի ղեկավար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ երկու կուսակցությունները իրենց դրական վերաբերմունքն են հայտնել, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին:
«Մեր սպասումները այդ միությունից հետեւյալն են. ժողովրդի առավել երաշխավորված անվտանգություն, տնտեսական կապերի վերականգնում եւ նորերի ստեղծում, նաեւ հետագայում միասնական դրամի կիրառում, որը միայն օգուտ կբերի հանրապետությանը»,-ընդգծել է Տաճատ Սարգսյանը:





























