Աֆղանստանում նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլայի ավտոշարասյան հարեւանությամբ որոտացած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է չորս մարդ:

Զոհերի շարքում են քաղաքական գործչի թիկնապահը, մեկ ոստիկան եւ երկու խաղաղ բնակիչ:

Աբդուլա Աբդուլան չի տուժել, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Աբդուլա Աբդուլան Աֆղանստանի նախկին արտգործնախարարն է, որը Աֆղանստանի նախագահական ընտրությունների առաջատարն է քվեարկության առաջին փուլի արդյունքներով:

Հունիսի 14-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ Աֆղանստանի նոր նախագահի անունը հայտնի կդառնա օգոստոսի սկզբին: