Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հունվարի 7-ին կայանալիք Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունը կգլխավորի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Պորոշենկոյին, նրան հաջողություններ մաղթելով պետական գործունեության մեջ, ինչպես նաեւ խաղաղություն ու բարեկեցություն ուկրաինացի ժողովրդին:

Ուկրաինան նույնպես Հայաստան է վերադարձել իր դեսպան Իվան Կուխտային: «Փաստացի, այս շաբաթ նա անցել է իր պարտականությունների կատարմանը»,-հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը: