Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը համաձայնել է զինապարտություն չունեցող քաղաքացիներին ռազմական ռեզերվում ներառելու առաջարկությանը: Համապատասխան` «Ուկրաինայի քաղաքացիների` երկրի ԶՈւ ռեզերվում ծառայության անցնելու մասին որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» հրամանն արդեն տեղակայվել է նախագահի պաշտոնական կայքում:
Պահեստայինների մոբիլիզացիոն զորակոչը համապատասխան զորամասերի (որտեղ պահեստային ծառայություն է նշանակված) հրամանատարների իրավասությանն է հանձնված:





























