Ուոլթ Դիսնեյի դասական մուլտֆիլմերից կադրերը ԱՄՆ-ում աճուրդի են հանվել: Այս մասին պատմել են միջոցառումը կազմակերպող Heritage աճուրդային տան ներկայացուցիչները:

Նրանց խոսքով՝ աճուրդի մարգարիտը կլինի թափանցիկ ցելյուլոիդի վրա ձայնագրված Դիսնեյի՝  մուլտիպլիկացիայի հիմնադրի «Սուպերսերվիս Միկիի» կադրը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

1935թ. էկրան բարձրացած տվյալ անիմացիոն ֆիլմը համարվում է ամերիկյան մուլտիպլիկատորի վերջին սեւ-սպիտակ աշխատանքներից մեկը: Սյուժեով Միկի Մաուս մկնիկին եւ իր ընկեր Գուֆի շանը հանձնարարում են շատ կարեւոր հաճախորդի ավտոմեքենան կարգի բերել: Նրանք էլ մեքենան մանր դետալների են բաժանում եւ ապարդյուն կերպով փորձում են այն կրկին հետ հավաքել:

Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են դրա դիմաց ավելի քան 60 հազար դոլար ստանալ:

Աճուրդի են հանվել նաեւ կադրեր «Ուիլլիի շոգենավը» մուլտֆիլմից, որը Միկի Մաուսի մասին էկրանավորված առաջին մուլտֆիլմն է եւ «Իմաստուն հավիկ» մուլտֆիլմից, որտեղ առաջին անգամ հայտնվել է Դոնալդ Դաք բադիկը: