Մարզահագուստի, կոշիկների եւ աքսեսուարների հայտնի արտադրող NIKE –ը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն է նվիրել անվանական պայուսակների իր նոր շարքը՝  «Rebento Duffel», փոխանցում է Re-Actor.net-ը:

«Rebento Duffel» պայուսակները հանձնվելու են բրազիլացի Նեյմարին, անգլիացի  Ուեյն Ռունիին եւ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուին, արտաքին կողմում գրված են լինելու ֆուտբոլիստների անունները: Նորույթում օգտագործվել են «Magista» եւ «Mercurial» նախագծերում իրագործված գաղափարները: Մասնավորապես նեյլոնն ամրացվել է ճառագայթով, որն այն ավելի  ամուր է դարձնում: