Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Նորմանդիայում դաշնակիցների մուտք գործելու 70-ամյակի միջոցառման առաջնորդ հյուրերի նախաճաշից առաջ, կարճ շփվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախաճաշից առաջ Պուտինը այլ հյուրերի հետ դուրս է եկել համատեղ լուսանկարվելու: Դրանից հետո նախագահներն ու միապետերը անցել են ճաշի դահլիճ:

Այդ ճանապարհին Պուտինը կարճ զրուցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: