Տեղատարափ անձրեւների հետեւանքով Չինաստանի հարավային շրջաններում 27 մարդ է զոհվել, տուժած են համարվում 5 նահանգների 3.4 մլն բնակիչ, հաղորդել է Սինխուա գործակալությունը:

Փրկարարները դեռ չէին հասցրել հարթել հունիսի 1-ի  ուժեղ տեղատարափների հետեւանքները, երբ Չինաստանի հարավը կրկին շարունակական անձրեւների  իշխանության տակ է հայտնվել: Ֆուցզյան, Գունդուն, Սիչուան, Հույչժոու նահանգներում, Գունաս-Չժուանսկ ինքնավար մարզում, ինչպես նաեւ Չունցին քաղաքում 239 հազար բնակիչներ շտապ տարհանվել են իրենց մշտական բնակության վայրերից, եւս 116 հազար մարդ ենթակա են շտապ տարհանման, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Տարերային աղետների հաղթահարման պետական հանձնաժողովի տվյալներով, ամբողջովին ոչնչացվել է  9.7 հազար բնակելի տուն, 55 հազարը վնասվել է, 19.4 հա ցանքատարածություններ ավերվել են: Տարերային աղետի հասված վնասը գնահատվում է3.65 մլրդ յուան (580 մլն դոլար):

Ամենաշատը տուժել են Հույչժոու նահանգը, որտեղ 10 մարդ է զոհվել, եւ Չունցին քաղաքը՝ 9 մարդ: Ջրհեղեղները, սողանքներն ու սելավները Չունցին մունիցիպալիտետում ավիրել են 3.7 հազար տուն, ոչնչացրել 27.4 հազար հա հողատարծք: Զուտ տնտեսական վնասը կազմել է 500 մլն յուան (80մլն դոլար)