ԱՄՆ-ի ոստիկանները  քննություն են սկսել իրենց երկու աշխատակիցների նկատմամբ, որոնք կռիվ են սարքել իրենց կանանց հետ համատեղ հանգստի ժամանակ: Գինարբուքից հետո, նրանք որոշել են անկարգ սեքսով զբաղվել, սակայն չեն կարողացել համաձայնության գալ ՝ ո՞վ ում հետ եւ ի՞նչ հաջորդականությամբ պետք է քնի:

Սկանդալի մասնակիցները Դենվերի ոստիկաններ  43-ամյա պարեկ Սթիվեն Սլոան եւ նրա 42-ամյա գործընկեր Ջերեմի Քոուլ Օունբին են, գրում է The Denver Post-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկան լեյտանանտ Մեթ Մյուրրեին:

Քննության տվյալներով, մայիսի 19-ին Ջերեմին 32-ամյա կնոջ՝ Ջեյմի Ռելեն Օունբիի հետ հյուր է գնացել ծառայակցի տուն, ով ապրում էր դենվերյան արվարձաններից մեկում իր 31-ամյա կնոջ Սթեֆանիի հետ: Ամբողջ երեկո նրանք ալկոհոլային խմիչքներ են օգտագործել , այնուհետեւ ճաշկերույթը վերածվել է ծեծկռտուքի, հաղորդում է NEWSru.com-ը:

Այնուամենայնիվ, սեռական շփումների կարգի մասին պայմանավորվել ոստիկանններին այդպես էլ չի հաջողվել: Սթիվենը Ջերեմիին վռնդել է իր տնից, իսկ դրանից վիրավորված Ջեյմին  ապտակել է Ստեֆանիին: Սթիվենը նետվել է պաշտպանելու կնոջը եւ ծեծկռտուքի մեջ մտել Ջերեմիի հետ:

Զավեշտալի միջադեպից հետո երկու օրինազանց ոստիկաններին ժամանակավորապես տեղափոխել են գրասենյակային աշխատանքի: