ԱՄՆ-ում վաճառում են «Tripadvisor» պորտալի վարկածով «ամենակեղտոտ» հյուրանոցը: «Carter» հյուրանոցը գտնվում է Նյու-Յորքի Թայմ-սքվերում, վաճառվում է 180 մլն դոլարի դիմաց:
Հյուրանոցի ներկայացուցիչը շեշտը դնում է դիրքի վրա, սակայն խոստովանում է, որ վերջին տարիների ընթացքում դրան լավ չեն հետեւել, հաղորդում է «NEWSru.com»-ն:
600 սենյակ ունեցող հյուրանոցը «Tripadvisor»-ի տվյալենորով երեք անգամ հաղթել է «Ամենակեղտոտ հյուրանոց» անվանակարգում: Ավելի քան 1000 հոգի զբոսաշրջիկների կայքում այն գնահատել են «սարսափելի»: Մեկ օրը հյուրանոցում արժե 150 դոլար, սակայն տաք ջուր չկա, սպիտակեղենը թարմ չէ, կահույքը կոտրված է:
Այստեղ եղած մարդիկ նշում են բացառապես գտնվելու վայրի մասին՝ գնահատելով առավելագույնը 5 բալ:
Այն բանից հետո, երբ 2012թ.-ին հյուրանոցի սեփականատեր Տրյան Դին Թրենգը վախճանվեց, ժամանակավոր ղեկավարությունը հանգեց եզրակացության, որ շենքը պետք է վաճառել: Ենթադրվում է, որ նոր տերը պետք է 100-125 մլն դոլար ներդնի:




























