Ամերիկացին մի քանի օր մեքենայով տանում էր իր մահացած ընկերուհուն՝ աչքերին արեւային ակնոցներ դրած: Դեթրոյթի 62-ամյա բնակիչ Ռեյ Թոմլինսոնն Արիզոնայից Միչիգան էր գնում մոր եւ 31-ամյա ընկերուհու հետ: Վերջինս ճանապարհին անհայտ պատճառներով մահացել է, գրում է «Detriot Free Press»-ը:

Վարորդի խոսքով՝ կինը, ով նստած էր առջեւի նստարանին, ճանապարհին քնել է: Մի պահ Թոմլինսոնը կանգ է առել, հարցրել, արդյոք ցանկանում է նա իջնել: Կինը չի արձագանքել, Թոմիլոսնը հասկացել է, որ կինը մահացած է: 93-ամյա մոր հետ քննարկելուց հետո որոշել են մարմինը հասցնել դիահերձարան: Համացանցում նա պարզել է, որ երկու օր ժամանակ ունի դիակը փորձաքննության հասցնելու համար:

Նա չի ցանկացել խախտել օրենքը, եւ որոշել է, եթե իրավապահները կանգնեցնեն, ժամանակին տեղ չի հասնի: Նա վախեցել է, որ ոստիկանների խուզարկությունը կարող է ավարտվել անգամ ձերբակալությամբ: «Մեքենայում էր 93-ամյա մայրս, այնպես որ պետք էր տուն հասնել»,- ասել է նա: Ուշադրություն չգրավելու համար՝ նա կնոջ աչքերին արեւային ակնոցներ է դրել, մարմինն ամրացրել է նստարանին, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Ոստիկանությունը հետաքննում է պատմությունը, սակայն քրեական ոչինչ, ըստ երեւույթին, չկա: Վարկածներից մեկի համաձայն՝ կինը մահացել է դեղերի չարաշահումից: Դեղամիջոցները Թոմլինսոնը հանձնել է ոստիկանությանը:

Իշխանություններն իմացել են այս մասին այն բանից հետո, երբ կնոջը զանգահարել են հիվանդանոցից: Թոմլինսոնը պատասխանել է հեռախոսազանգին, բացատրել կատարվածը: Իլինոիս նահանգի տարածքում ոստիկանությունը կանգնեցրել է նրան: Դիակի հետ միասին վարորդն ու նար մայրը 26 ժամ են անցկացրել:

Թոմլինսոնին մեղադրանք չեն ներկայացրել: Նա համագործակցել է հետաքննության հետ, նշում է, որ մտերիմ ընկերոջ է կորցրել: