Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Լեոնիդ Կուչմայի, Վիկտոր Յուշչենկոյի եւ Վիկտոր Յանուկովիչի 82 հրամաններ չեղյալ է հայտարարել: Այս մասին հունիսի 6-ին ստորագրված № 504/2014 հրամանագրի մեջ է ասվում:

Երկրի նախկին նախագահներին վերագրվող հիշյալ հրամանները գլխավորապես Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումներին եւ ուժային կառույցներին վերագրված գործառույթների իրականացմանն են վերաբերում, հաղորդում է «ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմ» գործակալությունը:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Գերագույն Ռադայում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունն է տեղի ունենալու: