Ուկրաինայի տեխնոլոգիաները թույլ չեն տալիս հրաժարվել ռուսական գազից: Այդ մասին «Շուստեր Live»-ի եթերում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ այնքան չի զարգացրել իր տեխնոլոգիաները, որպեսզի հրաժարվի ռուսական գազից:
«Ձմեռը հաղթահարելու համար հարկավոր է Ռուսաստանից հավելյալ մոտ 7 մլրդ խորանարդ մետր գազ գնել»,- հայտարարել է Յացենյուկը:
Հիշեցնենք, որ նախկինում Ուկրաինայի նոր ղեկավարությունն ու մի շարք արեւմտյան երկրների ղեկավարներ հայտարարում էին, որ Եվրոպայից ռեվերսային գազի մատակարարումը կապահովի Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը: Սակայն ավելին նրանք այդպես էլ ձեռք չեն բերել:





























